|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
«Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում: Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրադրության դեէսկալացիայի կարևորությունը: Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում ևս գործադրել բոլոր ջանքերը՝ հանուն տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ: