|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, ուզում ենք շարունակել խաղաղ ապրել փոթորկուն այս տարածաշրջանում գտնվող մեր նախնյաց սրբազան հողում, ապա պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գաղափարախոսությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, բժշկությունը, ամեն ինչ առանց բացառության պետք է կառուցվի և զարգանա միմիայն այս տրամաբանությամբ:
Միգուցե ականջահաճո չէ, բայց սա է այն դառը ճշմարտությունը, որը մենք վախենում ենք խոստովանել ինքներս մեզ՝ որպես ազգ, պետություն, հասարակություն, փորձելով երկարաձգել մեր գոյությունը քաղցր խաբկանքում։
Եթե հասկանանք և մեկընդմիշտ արձանագրենք այս իրողությունը, ապա դեռևս հնարավորություն կունենանք խաղաղ ու արժանապատիվ ապրելու և շարունակելու Արտաշես Մեծի բյուրեղացրած հայկական պետականության ծրագիրը, իսկ թե ոչ՝ Առաջավոր Ասիայի մշտակեզ արևի տակ մեր տեղը վաղ թե ուշ կզիջենք ավելի անխոնջ ազգերին ու պետություններին»: