| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2021-11-15 16:00
            3 տարի առաջ - 2021-11-15 16:00  
         
                
            Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Անկարայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցում. հայտնում է TRT Haber-ը։
«Թուրքիան Ռուսաստանից գնել է Ս-400-ներ.։ ԱՄՆ-ն ասաց. «Հետ տվեք դա»։ Մենք էլ պատասխանեցինք. «Ինչո՞ւ վերադարձնենք, դուք մեզ տվե՞լ եք, իսկ մենք չե՞նք վերցրել»- ասել է Էրդողանը` ակնարկելով, որ ԱՄՆ-ը հրաժարվել էր ժամանակին Թուրքիային վաճառել «Պատրիոտ» համակարգեր:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան պետք է հոգա իր մասին։
«ԱՄՆ-ը մեզ ոչինչ չտվեց, ուստի մենք պետք է հոգ տանենք մեր մասին: Մենք առաջարկ ստացանք Ռուսաստանից և գնեցինք այս համակարգերը։ Թուրքիան F-35-ի համար վճարել է 1 մլրդ 400 մլն դոլար, բայց այդպես էլ չի ստացել։ Հիմա նոր առաջարկներ են գալիս, բայց մենք դեռ մտածում ենք։ Հուսով եմ, որ դրանք այստեղ կարտադրենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։