Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության. այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունից առաջ:
Նա մանրամասնեց, որ միևնույն նախարարության գործառույթների թվում ավելացել է ռազմաարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը զբաղվելու է ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացմամբ, արտադրանքի ստեղծման և արտաքին շուկաներում դրանց վաճառքի խթանման հարցերով։
Նախարարի խոսքով` հաջորդ կատարված փոփոխությունն այն է, որը նախատեսվում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը դարձնել հայեցողական։ «Նաև սահմանվել են որոշակի չափորոշիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակում կատարելու համար։ Նախագծի համաձայն` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ անձը»,- ասաց Զեյնալյանը:
Հիշեցենենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը կապված էր կառավարության օպտիմալացման ու դրա հետևանքով սպասվող կրճատումների հետ: Ծրագրով նախատեսվում է 17-ի փոխարեն ունենալ 12 նախարարություն, կկրճատվի շուրջ 200 աշխատատեղ։
Հավելենք, որ առաջին ընթերցմամբ օրինագծին դեմ էին խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: