կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 16:13
Քաղաքական

Դանիբեկյանի «այլ տարածքը»

Դանիբեկյանի «այլ տարածքը»

Այսօր հերթական աբսուրդի թատրոնն էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, և այդ աբսուրդի կենտրոնում կրկին Աննա Դանիբեկյանն էր:

Երեկ դատավորին էին դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանն ու ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը՝ այսօր նշանակված նիստը հետաձգելու դիմումով, քանի որ պատրաստվում են մեկնել Արցախ: Դանիբեկյանը բավարարում է Քոչարյանի դիմումը, անհապաղ տեղեկացնում դատախազներին, որ նիստը հետաձգվելու է, իսկ Արմեն Գևորգյանին պատասխանում են, որ նրա դիմումը կքննարկվի այսօրվա նիստում, որն, ըստ էության, արդեն պարզ էր, որ չի կայանալու:

Ստացվում է, որ Դանիբեկյանի համար դատախազությունն ավելի բարձր օղակ է, քան ԱԺ-ն, որովհետև ԱԺ պատգամավորին, որն օժտված է ներկայացուցչական մանդատով կարելի է կանչել հետաձգված նիստին:

Բայց սրանով աբսուրդի թատրոնը չի ավարտվում: Աննա Դանիբեկյանն անում է հերթական անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, և այլ տարածք մեկնելու համար նրան անհրաժեշտ է վարույթն իրականացնողի թույտվությունը:

Աննա Դանիբեկյանը Արցախը համարում է այլ տարա՞ծք: Նախորդ տարի այս օրերին, երբ իր իմացությամբ Արմեն Գևորգյանն ու Ռոբերտ Քոչարյանը գտնվում էին Արցախում, Արցախը այլ տարածք չէ՞ր:

Հավանաբար, Դանիբեկյանը չի հասկանում, թե ինչ վտանգավոր հայտարարություն է անում նոյեմբերի 9-ի դրությամբ: Հետաքրքիր է նաև` դա Դանիբեկյանի անձնական դիքորոշո՞ւմն է, թե՞ իշխանությունների:

Զուտ իրավական տեսանկյունից, մի բան ակնհայտ է, որ Դանիբեկյանը դրսևորում է ակնհայտ կանխակալ մոտեցում, որը խիստ կասկածի տակ է դնում նրա անաչառությունը, և ցուցաբերում է դատավորին ոչ հարիր վարքագիծ:

Հ.Գ. Այսպես շարունակվելու դեպքում մի օր էլ նիստերի դահլիճում հրավառություն են կազմակերպելու՝ Ալիևին համահունչ:

Այլընտրանքային նախագծեր խումբ