Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Տաշիր Պիցցա»-ի մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ընկերության տարածած հայտարարությունից:
«Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ: Մեզ համար մեր հաճախորդների առողջությունն ու անվտանգությունն առաջնահերթություն է»,- հայտնել են ընկերությունից:
«Տաշիր Պիցցա»-ի երկու՝ Հյուսիսային պողոտայում եւ Խանջյան փողոցում գտնվող կետերում սննդից թունավորվել ու հոսպիտալացվել է 44 քաղաքացի: Հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում: