|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1962 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 293 014-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 5975 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Հոկտեմբերի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1256 է: Երեկվա ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 39 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7231-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 1219 է, ընդհանուր առողջացածներինը՝ 259 705, փաստացի բուժվողները 26 078 են: Մեկ օրում արվել է 16 888 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 975 680 թեստավորում: