|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ադրբեջանի ՊՆ-ն երկրում տեղի ունեցող զորավարժությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է․ «Զորավարժությունների հիմնական նպատակը զենիթահրթիռային համալիրների մարտական անձնակազմի որակի և մարտունակության բարձրացումն է։ Մարտական հաշվարկները գործնականում օգտագործում են «Օսա» զենիթահրթիռային համակարգերի տեղակայման չափանիշները և պայքարի մեջ մտնում տարբեր անօդաչու թռչող սարքերից և ռազմական կործանիչներից բաղկացած ենթադրյալ թշնամու հետ»:
«Օսա»-ն փոքր հեռահարության ռուսական շարժական, մարտավարական, «երկիր-օդ» հրթիռային համակարգ է, որը նախատեսված է թևավոր հրթիռների ոչնչացման համար:
Նաև նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը դիտարկում է Իսրայելից Hets-3 համակարգը գնելու հարցը: Եթե գործարքը կայանա, համակարգը կավելանա բազմաթիվ ռազմական տեխնիկաներին, որոնք Բաքուն արդեն գնել է Թել Ավիվից, այդ թվում՝ Harop անօդաչու թռչող սարքերը և LORA հրթիռները:
Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո նման զենքի գնման քննարկումը կարող է հանգեցնել Ադրբեջանի Հանրապետության ռազմական դոկտրինի փոփոխությանը, այլ կերպ ասած ՝ հարձակումից պաշտպանության անցնելուն․ նշում է ParsToday-ը։
Համակարգում յուրաքանչյուր հրթիռի արժեքը 2.2 միլիոն դոլար է, և Թել Ավիվը լավ շահույթ կստանա:
Որոշ ժամանակ է՝ Ադրբեջանի Հանրապետության բանակը տարբեր զորավարժություններ է անցկացնում իր զինված ուժերի որակը բարձրացնելու պատրվակով: