|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Չեխիան ցանկանում է հակաօդային պաշտպանության նոր համակարգ գնել Իսրայելի կառավարությունից, հայտնում է AP-ն` վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:
Չեխիան ցանկանում է ձեռք բերել SPYDER համակարգ, որն արտադրում է իսրայելական պետական Rafael Advanced Defence Systems Ltd. ընկերության կողմից եւ ի վիճակի է պաշտպանություն ապահովել ինքնաթիռներից, ուղղաթիռներից, ռմբակոծիչներից, թեւավոր հրթիռներից եւ այլ զենքերից:
Պաշտպանության նախարար Լյուբոմիր Մեթնարը հայտարարել է, որ իսրայելական համակարգը չեխական բանակի արդիականացման բանալին կդառնա: Այն կփոխարինի խորհրդային ժամանակների հնացած 2K12 KUB հակաօդային համակարգին:
Չեխական զինվորականները հայտարարել են, որ վերլուծել են յոթ արտադրողների ինը համակարգերը` նախքան իսրայելականն ընտրելը:
Պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ մոտ 430 միլիոն դոլար արժողությամբ գործարքը կստորագրվի 2021 թվականի սկզբին` երկու տարի անց մատակարարմամբ: