|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 112 ընտրող կամ ընտրողների 15.1% : Այս մասին հայտնում են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
«Ընտրողների թիվը` ժամը 11.00-ի դրությամբ
ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 112 ընտրող կամ ընտրողների 15.1% :
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Ասկերանի շրջան
Խաչմաչ 143 ընտրողներից 30 կամ 21.0 %
Ծաղկաշատ 102 ընտրողներից 24 կամ 23.5 %
Մարտակերտի շրջան
Նոր Ղազանչի 98 ընտրողներից 18 կամ 18.4 %
Մարտունու շրջան
Հերհեր 399 ընտրողներից 40 կամ 10.0 %»,- հայտնում են հանձնաժողովից:
Նշենք, որ այսօր առավոտյան մեկնարկել են Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են Խաչմաչի, Ծաղկաշատի, Նոր Ղազանչիի և Հերհերի ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող:
Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: