|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» դաշինքը թեժ մարտեր է մղելու, որպեսզի ձեւավորվի իրենց առաջարկած Արցախի հարցով մշտական հանձնաժողովը։ Տեղեկացրել էինք, որ իշխանությունը «շուստրի» քայլի է գնացել՝ որոշել է արդեն գործող հանձնաժողովներից մեկը տրոհել 2 մասի՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի, որպեսզի խորհրդարանում լինեն օրենքով պահանջվող առավելագույն թվով հանձնաժողովներ։
Դրանով, իշխանությունն իր հաշվարկով, մի կրակոցով 2 նապաստակ կխփի․ կգոհացնեն ընդդիմությանը՝ նրանց հասանելիք հանձնաժողովների թիվը մեկով ավելացնելով, եւ կազատվեն գլխացավանքից՝ փակելով Արցախի խնդիրներն ԱԺ բերելու վտանգները։
Ի դեպ, անգամ 12 հանձնաժողովի պարագայում ՊՈւ-ին հանձնաժողովի նախագահություն չի հասնում, սակայն «Հայաստան»-ում մտադիր են՝ 3 հանձնաժողովի պարագայում մեկի նախագահությունը զիջել ընդդիմադիր գործընկերներին։ Սակայն ՊՈւ դաշինքում պնդում են, որ իրենց ոչ թե հանձնաժողովի նախագահությունն է հետաքրքրում, այլ կոնկրետ Արցախի հարցով հանձնաժողովի ձեւավորումը, եւ դեռեւս վերջնական որոշում չունեն՝ պետք է քննարկեն որեւէ այլ հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու նպատակահարմարությունը։ Ասում են՝ հնարավոր է նաեւ հրաժարվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։