Փոխարժեքներ
28 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.48 |
EUR | ⚊ | € 413.13 |
RUB | ⚊ | ₽ 3.76 |
GBP | ⚊ | £ 496.79 |
GEL | ⚊ | ₾ 142.11 |
Հեռացող Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 6 հարց, որոնցից մեկը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելուն. Խոսքը անձին հրապարակավ վիրավորելու եւ զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՍԴ-ի արտահայտած այն իրավական դիրքորոշմամբ, որի համաձայն՝ «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի եւ վարքագծի որեւէ դրսեւորում, ներառյալ նաեւ նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով»:
ՍԴ հիշյալ իրվական դիրքորոշումը ընդգծում է հանրային իշխանության հստակ պոզիտիվ պարտականությունը՝ պայքարելու վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու երեւույթների դեմ՝ գործուն միջոցառումներ ձեռնարկելով, ինչպիսին ստեղծված իրավիճակում կարող է դառնալ ծանր վիրավորանքի քրեականացումը: