|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը։
Անդրադարձ է կատարվել․
1․ Փաշինյանի՝ Կառավարության նիստում հնչեցրած մտքին, ըստ որի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահ կետեր կարող են տեղակայվել, որը ռուսական կողմը չի մեկնաբանել
2․ Փաշինյանի արտահայտությանը, իբրև սահմանային լարվածության լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որն ինչպես նկատեց Բագրատ Եսայանը մեղմ ասած՝ տարօրինակ է, քանզի ՀԱՊԿ Կանոնադրության մեջ մոնիտորինգ իրականացնելու կետ գոյություն չունի
3․ Գործող իշխանությունների և նրանց ընտրազանգվածի կողմից ռուս խաղաղապահների գործունեության թիրախավորմանը և հակառուսական տրամադրությունների ստեղծմանը
4․ Ֆրանսիայի առաջարկած օգնությանը հայ-ադրբեջանական սահմանային մարտերը կասեցնելու ուղղությամբ
5․ Խորհրդարանում ռադիկալ ընդդիմություն տեսնելու հասարակական սպասումներին։
Մանրամասները՝ տեսանյութում