կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 14:12
Քաղաքական

ՈւՂԻՂ. Վիճարկվում է Արմեն Չարչյանի կալանքի հարցը

Վերաքննիչ դատարանում այսօր վերսկսվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությունը:

Այն ընդմիջվել էր ուրբաթ օրը՝ մեղադրանքը պաշտպանող դատախազի պահանջով։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր ընտրությունների նախօրեին՝ աշխատակիցների վրա ճնշում գործադրելու կասկածով։

Հետագայում առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեղադրողների միջնորդությունն ու Չարչյանի նկատմմամբ սահմանել  մեկամսյա կալանքի որոշում։

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նրան ենթարկել են սրտի ստենտավորման, եւ նա այժմ կալանքի պայմաններում գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Արմեն Չարչյանի բազմաթիվ աջակիցներ, «Հայաստան» դաշինքի անդամներ այս պահին հավաքվել են դատարանի շենքի առջեւ՝ ի նշան զորակցության։