Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով շարունակում է քննել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։
«Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նիստին ներկա են ՍԴ 9 դատավորները: Դիմողի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչն Արամ Վարդևանյանն է, պատասխանողի՝ ԱԺ, ներկայացուցիչն է Մերի Մոսինյանը: Նիստին ներկա են նաև երկրորդ պատասխանող կողմը՝ ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը, իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Գոհար Ղուկասյանը, Գայանե Սահակյանը: