կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 14:03
Տարածաշրջան

Վրաց պատրիարքարանը երեկ տեղի ունեցած բռնությունների համար մեղադրել է Tbilisi Pride-ի կազմակերպիչներին

Վրաց պատրիարքարանը երեկ տեղի ունեցած բռնությունների համար մեղադրել է Tbilisi Pride-ի կազմակերպիչներին

Վրաստանի պատրիարքարանն արտակարգ հայտարարություն է տարածել՝ կապված Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում երեկ տեղի ունեցած դեպքերի ու բռնությունների հետ:

Ըստ հայտարարության՝ Վրաստանի պատրիարքարանը խորապես մտահոգված է այն փաստով, որ մարդիկ՝ ամենից շատ լրագրողներ, տուժել են:

Միևնույն ժամանակ, պատրիարքարանը կարծում է, որ «Թբիլիսիի հպարտությունը» ոչ ավանդական կենսակերպի քարոզ է և պարունակում է բարոյահոգեբանական և գաղափարական բռնության նշաններ բնակչության ու մատաղ սերնդի դեմ:

«Մենք նախազգուշացրել ենք դեսպանություններին այս մասին և խնդրել նրանց՝ զերծ մնալ գործողությանը աջակցելուց՝ երկրի համար սպասվող տագնապից և առճակատումից խուսափելու համար: Ցավոք, անտեսվել է ինչպես մեր կարծիքը, այնպես էլ ժողովրդինը:

Պատրիարքարանը կարծում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը, մյուսների հետ, պետք է կրեն հիմնականում Tbilisi Pride-ի կազմակերպիչները, որոնք, անկախ երկրում առկա իրողություններից, նախ պլանավորել, իսկ հետո չեն հրաժարվել միջոցառումից»,- ասվում է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում արմատական խմբավորումները ընդդիմացել են անցկացվող ԼԳՏՊ երթին, որը կազմակերպել էր «Թբիլիսիի հպարտություն» կազմակերպությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 55 մարդու նկատմամբ բռնության փաստեր են արձանագրվել, նրանցից 53-ը տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ են: Այս փուլում ձերբակալվել է 8 մարդ: