Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 2-ին, ժամը 11։48-ին Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է։
Այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և մոտ 70 դեկորատիվ ծառ ու թուփ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 28 փրկարար (4 օժանդակ ավտոմեքենա)։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից։
Պարզվել է, որ մոտ 4000 քմ տարածքում տարբեր օջախներով այրվել են խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 15։50-ին։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։
Ժամը 20։30-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ ակտիվ ծխացող օջախներ չկան։ Սահմանվել է հերթապահություն։