|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները եւ մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական եւ անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի եւ այլն։
Պատմեցին, որ ուշագրավ զրույց է ծավալվել մարզպետի եւ ՀՀԿ-ական համայնքապետերից մեկի միջեւ․ վերջինս մարզպետին հիշեցրել է նրա ՀՀԿ-ական անցյալը եւ զգուշացրել, որ հավերժ պաշտոնի չի մնալու։
Հիշեցնենք, որ Սահակյանը, ով մարզպետի պաշտոնում նշանակվեց ընտրություններից առաջ, 2001-2008 թթ. աշխատել է ԱԱԾ-ում, եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերլիազոր, իսկ 2017 թվականին առաջադրվել է ՀՀԿ-ի ցուցակով՝ զբաղեցնելով 167-րդ հորիզոնականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում