կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-25 10:44
Հասարակություն

Աշխատանքային օրվա հոգնածությունը թոթափելու մեթոդները

Աշխատանքային օրվա հոգնածությունը թոթափելու մեթոդները

Աշխատանքային օրվա դեռ կեսն էլ չի անցել, սակայն արդեն հոգնածությո՞ւն եք զգում: Զգացողություն է, որ մինչև ընդմիջումն ամբողջ էներգետիկ պոտենցիալը սպառել եք: Սակայն կարելի է և պետք է վերականգնել ուժերը: Այս հարցում ձեզ կօգնեն հետևյալ միջոցները.

Շոկոլադ

Դառը շոկոլադի մի կտորը կամ համեղ շոկոլադե կոնֆետը հաճույքի ու էներգիայի աղբյուր են: Շոկոլադի բաղադրության մեջ առկա կոֆեինը առույգացնում է, օգնում կենտրոնանալ, իսկ բարձր տրամադրությունն օգնում է հաղթահարել աշխատանքային խնդիրներն ու խուսափել սթրեսային իրավիճակներից:

Պարզ ֆիզիկական վարժություններ

Ֆիզիկական ակտիվությունը նույնպես էներգիայով է լիցքավորում, հետևաբար լավ կլինի մտավոր աշխատանքը հաջորդել ֆիզիկականով: Կարող եք հասարակ վարժություններ կատարել` առաջ թեքումներ, ձեռքերի և ոտքերի պտույտներ, ձգումներ: Կարող եք կքանիստներ կատարել կամ պարզապես քայլել միջանցքով:

Կարճատև քուն

Ուժերը վերականգնելու արդյունավետ մեթոդ է: 20 րոպե քունը օգնում է էներգիայով լիցքավորվել մի քանի ժամվա համար: 

Սենյակի օդափոխումը

Ընդմիջումն ամենահարմար ժամանակն է սենյակն օդափոխելու համար: Թթվածնի ներհոսքն օգնում է բարելավել գլխուղեղի աշխատանքը, կանցկացնի հոգնածությունը, կթարմացնի: Ձեզ ավելի հարմարավետ կզգաք, լավ կկենտրոնանաք և կլուծեք առաջադրված խնդիրները:

Մարզանք ոտքերի մատների համար

Երբ բոլորովին ժամանակ չունեք աշխատանքից շեղվելու և ընդմիջելու կամ զբոսնելու համար, կարող եք պարզապես ծալել ու տարածել ոտքերի մատները: Սա կօգնի ակտիվացնել անոթային համակարգի աշխատանքը և էներգիայի ներհոսք զգալ:

Ընդմիջումներ

Անդադար կենտոնացած մնալն  անհնար է և հարկավոր էլ չէ: Այլ բաների վրա կենտրոնանալն էլ է հմտություն: 1-1.5 ժամ աշխատելուց հետո 5 րոպե ընդմիջեք և կզգաք , որ աշխատելը հեշտացել է: Ուժերը վերականգնվում են, և երբեմն խնդրի լուծումն ինքն իրեն է հայտնվում: Կարևոր է միայն շեղվել համակարգչի էկրանից կամ աշխատանքային սեղանից, պատուհանից դուրս նայել, քայլել 5 րոպե, և տարբերությունն ակնհայտ կդառնա: