|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ԱՄՆ-ը չի վախենում Ռուսաստանի ու Չինաստանի՝ ԱՄՆ դոլարից հրաժարվելու ծրագրերից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը:
Ելույթ ունենալով Կոնգրեսում՝ նա մատնանշել է, որ դոլարը համաշխարհային կարգի պահուստային արժույթ է, և «ոչ ոք չի կարող մրցել դրա հետ»: Դոլարի առավելությունն ապահովում են «Միացյալ Նահանգների ժողովրդավարական ինստիտուտները, բաց շուկաները և ցածր գնաճը»:
Հունիսի 19-ին Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության ղեկավար Միխայիլ Սուխովը բացատրել է առևտրային հաշվարկներում Ռուսաստանի կողմից դոլարից ամբողջությամբ հրաժարվելու անհնարինությունը: Ըստ նրա՝ ամերիկյան արժույթի ամբողջական մերժումը անհնար է, քանի որ հիմնական արտահանման ապրանքներից մեկը` նավթը, գնանշվում է հենց դոլարով:
Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ կազատվի դոլարից: Փոխարենը՝ կառույցում կաճեն եվրոյի և յուանի մասնաբաժինները, և կհայտնվի նաև ոսկին: