Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանը համագործակցության ծրագրեր ունի, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում. ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք Իրանի հետ համագործակցության ծրագրեր ունենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս ամենը որոշումների շրջանակներում է, որոնք համաձայնեցվել են մեր ծրագրում, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի որոշումների շրջանակներում JCPOA-ի նախապատրաստման ընթացքում, որտեղ որոշակի փուլում Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում», - հարցազրույցից մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը հավելել է, որ երկու երկրներն ունեն որոշակի ծրագրեր սովորական զենքի վերաբերյալ, «եթե բանը հասնում է դրան»:
«Մինչ այժմ մենք ոչ մի իրական համագործակցություն չունենք սովորական զենքի ոլորտում, այնպես որ՝ ինչ-որ մեկը ինչ-որ բան է հորինում ժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների մասին։ Սա պարզապես ֆանտաստիկա է, ևս մի հերյուրանք՝ ֆեյք»,- ընդգծել է Ռուսաստանի պետության ղեկավարը՝ անդրադառնալով օրերս արևմտյան մամուլում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ ՌԴ–ն Իրանին է տրամադրել տիեզերական տեխնոլոգիաները։