Փոխարժեքներ
28 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.97 |
EUR | ⚊ | € 414.58 |
RUB | ⚊ | ₽ 3.57 |
GBP | ⚊ | £ 497.66 |
GEL | ⚊ | ₾ 143.3 |
G7-ի գագաթնաժողովում վիճաբանություն է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջև: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետ:
Նրա խոսքով՝ սկանդալը տեղի է ունեցել Brexit–ի պատճառով: Աղբյուրը մանրամասնել է, որ Բրիտանիայի վարչապետն ընթացիկ քննարկումներն անընդհատ շրջել է Brexit-ի խնդիրների կողմը: Դա զայրացրել է Մակրոնին: Նա նախատել է Ջոնսոնին, որը փորձել է ներկաներին շեղել օրակարգային թեմաներից:
«Մի՛ ասա ինձ, որ չգիտեիր, թե ինչ էիր անում, երբ ստորագրեցիր ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին փաստաթուղթը»,- ասել է Մակրոնը Ջոնսոնին։
Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիությունից 2020 թվականի փետրվարի 1-ին: Դրանից հետո կողմերի միջև առաջացան որոշ խնդիրներ, այդ թվում`առևտրային համաձայնագրերի հետ կապված: