Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիում ավարտվել են 6 ժամից ավելի ձգվող բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև: «Էրդողանը մանրամասն բացտրություններ է տվել Սիրիայի սահմաններում թուրքական զինուժի իրականացրած ռազմական օպերացիայի մասին»,- ասել է Պուտինը: Քննարկվել են նաև հետագա քայլերը՝ Սիրիայում խաղաղ գործընթացների ծավալման վերաբերյալ: Այն կիրագործեն սիրիացիները՝ Սահմանադրական կոմիտեի շրջանակներում: Քննարկվել է նաև հումանիտար խնդիրը, Պուտինը կարևոր է համարել հետագայում էլ սիրիացի փախստականներին աջակցելը՝ հայրենիք վերադառնալու հարցում:ՌԴ նախագահը նաև շեշտել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի հետ «ճակատագրական որոշումներ» են կայացրել: Երկու երկրների միջև կնքվել է նաև հուշագիր, համաձայն որի՝ չորեքշաբթի կեսօրից ռուսական զինվորական ոստիկանությունն ու սիրիացի զինվորականները կմտնեն Սիրիայի այն տարածքներ, որոնք դուրս են մնացել թուրքական հատուկ օպերացիայի գոտուց: Նրանք կնպաստեն քրդական ազատագրման ստորաբաժանումների և զինտեխնիկայի՝ սահմանից 30 կմ շառավղով դուրսբերմանը, ինչը պետք է ավարտին հասցվի 150 ժամում: Համաձայն հուշագրի՝ քրդական ուժերը կհանվեն Մանբիջից ու Թալ-Ռիֆաթից: Նախագահները նաև հաստատել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը և կողմ են արտահայտվել Ադանայի համաձայնագրին: Մոսկվան ու Անկարան հստակ հավատարմություն են հայտնել Աստանայի ձևաչափին և պայմանավորվել են ստեղծել համատեղ մեխանիզմ՝ Սիրիայի շուրջ հուշագրի պահանջներին: |