կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-01 21:00
Հասարակություն

Դավաճանություն եւ հայրենիքի վաճառք․ իշխանության քայլերի հաջոդականությունը սա է․ ազատամարտիկ

Արցախի վերջին պատերազմի ընթացքում, դրանից առաջ մեր ապաշնորհ իշխանության գործողությունները թշնամական էին եւ դավաճանական։ Այս ամենը ծրագրված էր։ ամեն օր համոզվում ենք դրա մեջ։ Դավաճանություն եղավ։ Փաշինյանի՝ դեռ 2000-ականների սկզբին հայտարարած միտքը՝ «միջանցք տանք Թուրքիային, որ Թուրանի ծրագիրը իրականացնի, որ արեւմուտքից շարժվեն արեւելք՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար», դրա վկայությունն է։ 44-օրյա պատերազմի մասին ինֆորմացիան ամեն օր հավաքում էինք՝ որտեղ է առաջխաղացում եղել, որտեղ՝ նահանջ, որ հրամանատարը ինչ բացթողումներ ունեցավ, ովքեր էին նրանք, հասկացանք, որ այս ամենն է բերել պարտության, անգամ Շուշիի հանձնմանը»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կամավորական շարժում» կազմակերպության խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ որեւէ մեկի մտքով այնտեղ՝ պատերազմի դաշտում չէր անցնի, որ Շուշին արահետով՝ մի փոքրիկ ճանապարհով կարող է թշնամին գալ, գրավել։ Փոքրաթիվ զորքը արահետներով եկել, մտել է բերդաքաղաք։

«Շուշին պաշտպանված չի եղել բավարար։ Երբ որ ինֆորմացիա էինք ստանում, բանակի ռազմական միավորներ էնտեղ չկային, այլ կամավորականներ էին։ Սրա տրամաբանությունը բերում էր նրան, որ մենք պետք է Շուշին հանձնենք։ Մնացած տարածքները եւս, որտեղ թշնամին դեռ ոտք էլ չէր դրել։ Երբ զինադադարի՝ կապիտուլյացիայի եռակողմ պայմանագիրը կնքվեց, ենթադրվում էր՝ որտեղ կանգնած էին զորքերը, էդտեղ էլ մնալու էին։ Բայց, ցավոք, բերեցին Բերձորը, Քաշաթաղը, Քարվաճառը՝ իրենց գյուղերով, տվեցին»,-Yerkir.am-ին պատերազմից մանրամասներ հայտնեց ազատամարտիկը։

Իգոր Սարգսյանի նշեց, որ Շուշին վերցնելուց հետո թշնամին մյուս բարձունքներն իրենով անելու համար պետք է ջանք գործադրեր, դրա համար էլ մտավ Հայաստանի սահման։ Սահմանազատման ժամանակ, ազատամարտիկի խոսքով, թշնամին իր ձեռքի տակ կունենա արդեն ամենառազմավարական բարձունքները։ Իսկ այն գյուղերը, որ ներսի եւ դրսի թշնամիները վերագրում են ադրբեջանական, երբեք ադրբեջանական չեն եղել։

«Տավուշի, Արարատի եւ Սյունիքի բնակավայրերը, որոնք այս իշխանությունը ուզում է հանձնել թշնամուն, երբեք չեն եղել Ադրբեջանի կազմի մեջ․ ավելին, 1929 թվականին ֆիքսվել է, որ դրանք հայկական տարածքներում են։ Այո, այդտեղ ապրել են ադրբեջանցիներ, բայց այդ բնակավայրերը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում։ Այսօր մարդիկ իրենցը պնդում են, եւ իրենց նպատակն է՝ Սյունիքով Նախիջեւանի հետ ճանապարհ բացել։ Նրանք բոլոր ուղղությունները շոշափում են, Մեղրիի խնդիրը դրված է, բայց իրենք ուզում են Իշխանասարի կողմով 22 կիլոմետրը բերել միացնել։ Սյունիքի մեծ մասը կտրվելու է մայր Հայաստանից։ Հետեւաբար մնացած մասն էլ տանելը ժամանակի խնդիր է։ Այս իշխանության հայտարարություններից երեւում է՝ իրենք դեմ չեն»,-ասաց ազատամարտիկը։

Քայլերի հաջորդականությունը, հողերը հանձնելու իշխանական ծրագիրը ցույց են տալիս, որ այստեղ կեղտոտ գործարքներ կան, նշում է Իգոր Սարգսյանը։ Ազատամարտիկն ասում է, որ այս իշխանության նպատակն է՝ թշնամու արտադրանքով լցնի Հայաստանը, վերջնականապես շարքի հանի Զինված ուժերը։

Մանրամասն՝ տեսանյութում