Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն ինչ այնպես անեն, որ զարգացման բոլոր սցենարներից սկսես նախընտրել Միութենական պետությանը միանալը` հանուն Արցախի և Սյունիքի պահպանության։ Այս մասին գրել է «Մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը:
«Պատմությունը կրկնվել է սիրում` հույս ունենալով, որ դասերը քաղված կլինեն։ Դասեր չքաղելը հետևանքներ է ունենում։
Ամեն ինչ այնպես անեն, որ զարգացման բոլոր սցենարներից սկսես նախընտրել Միութենական պետությանը միանալը` հանուն Արցախի և Սյունիքի պահպանության։ Հայրենիքի պաշտպանության գործը հասցնեն հաջորդ սերունդների համար գոնե պահպանելու ցանկության։ Երբեք մտքովս չէր անցնի:
Հանուն իբր «ժողովրդավարության և ինքնիշխանության» անհեռատես քայլերի շղթան հանգեցրեց Հայրենիքի կորստի վտանգի։ Իսկ առանց պետության այդ ո՞ր կետի վրա եք իրագործելու նույնիսկ այդպիսի այլասերված ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը, որի կրողն էք։
Այս ու՞ր հասցրեցիք, որ Հայաստան լինելու և գալիք սերունդներին մեր հողի վրա ապրելու հնարավորություն թողնելու համար այս սցենարի կողմնակիցը դառնամ»,- գրել է նա։