|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ընտրություններ բառը բավական չափազանցված է։ Սա ընտրություն չէր, սա ժողովրդի կամարտահայտության մեթոդ չէր։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Խախտումներն աննխադեպ էին, և մենք արդեն դիմել ենք ՍԴ։ Մենք արձանագրում ենք, որ ընտրությունների արդյունքներն ընդունելի չեն, և մենք դրանք վիճարկել ենք, ըստ դրա՝ մանդատներ վերցնելու վերաբերյալ հստակ հայտարարությամբ հանդես կգանք։ «Հայաստան» դաշինքը ազգային հենքով ստեղծված միակ քաղաքական ուժն է, որը ԱԺ-ում աշխատելու դեպքում ցույց է տալու, թե ինչպիսին պետք է լիներ և պետք է լինի ընդդիմությունը»,- նշեց Մանթաշյանը։