Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
… հայե՛ր… հայոց մեծասքանչ լեզվով խոսող ու երգող հայեր, ֆեյսբուքում լատինատառ իրար քրֆող ու անիծող հայեր, տգետ ու պոռոտախոս անհավատ հայեր, պատմությունից դասեր չքաղող, երկիր վաճառող, նենգ ու դավադիր, անարժան հայեր, դավաճան ու ազգադավ, անհայրենիք հայեր…
… թուրքերը Շուշիում կազմակերպած երաժշտական փառատոնը անվանել էին «Ղարիբ բլբուլ» (հե՜յ գիտի Սայաթ-Նովա).
Ուստի՞ կուգաս ղարիբ բլբուլ
Դու մի֊՛ լաց լի, յիս իմ լալու։
Շուշիի բարձունքից Արցախ աշխարհիս վրա տարածվում են «բայաթի Շիրազի» խուճուճ մելիզմները, և ես, ատամներս սեղմած, լսում եմ մինչև վերջ, որ ցավս ավելի սաստկանա։ Անօրենը՝ թուրքի լամուկը, լավ է երգում…
Ինձ մնում է Կույր աշուղի նման լիզել վերքերը սուրբ նահատակների, հավաքել հառաչները որդեկորույս մայրերի ու ոռնալ՝ անասելի ցավից… ու ամոթից։
Էէէ՛, հայեր, հայեր…
ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ
09.05.2021
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։