կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 19:28
Հասարակություն

Ավտոյի կռիվ Տավուշի մարզպետարանում

Ավտոյի կռիվ Տավուշի մարզպետարանում

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

 
«Իջեւանում ասում են, որ Տավուշի մարզպետարանում կռիվ էր, այն էլ ինչի՞ համար՝ ծառայողական ավտոմեքենայի համար։ Ըստ Իջեւան քաղաքում տարածված խոսակցությունների՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի օգնականներից մեկը մարզպետարանի վարորդներից մեկից պահանջել է իրեն քշելու համար տալ վերջինիս ամրակցված ավտոմեքենան։ Վարորդը մերժել է, ասելով, որ ով ասես իրենից ավտոմեքենա է ուզում։ Քաշքշուկ է սկսվել, որում հաղթել է ֆիզիկապես ավելի ուժեղ վարորդը։ Մարզպետի օգնականն էլ իր ընկերների խմբով ռեւանշի է եկել, եղել են դոմկրատի 2 հարվածներ եւ այլն։ Տուժածները հիվանդանոց, ոստիկանություն չեն դիմել: Նիկոլի թվում այսպիսի բարքեր Նիկոլի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորած մարզպետարանում»։