Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդարկցություն՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի նախագահությամբ:
Քննարկվել են մայիսի 27-ին կայանալիք ԱԺ հերթական լիագումար նիստի օրակարգի հարցերը:
Լիագումար նիստի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Օրակարգում ընդգրկված են «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը/ առաջին ընթերցում/ , ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:
Խորհրդակցությանը ներկա էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի անդամներ:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին