Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականության սպառնալիքները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 12-ի, 13-ի և վերջին ելույթների վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանք անգամ ֆաշիստական բնույթի են և ավելի են ամրապնդում Սյունիքի հատվածում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
Արման Թաթոյանը ընդգծեց, որ ադրբեջանական զինվորականները՝ զենքով մարդիկ, դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի հայ բնակչության բնականոն կյանքը, քանի որ դրանք տեղադրվել են տեղի բնակիչների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար:
«Այսօր մարդիկ խուսափում են անգամ երեկոյան ժամերին երթևեկել Գորիսից Որոտան, Շուռնուխ, կամ Կապանից Սրաշեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ գյուղեր՝ այնտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա տեղեկացրեց, որ իր գրասենյակն այս վերլուծությունները փաստերով ներկայացրել է միջազգային կառույցներին և առաջարկել չեզոք գոտի ստեղծելու գաղափարը:
Նա հիշեցրեց վերջերս հայ հովվի ծեծի հանգամանքը և ասաց, որ կան նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր անասուններ և դրանք հնարավոր չի լինում վերադարձնել: Սա, նրա խոսքով, իրավունքների խախտում է՝ երկու երկրների միջև երբևէ տեղի չի ունեցել ո՛չ սահմանագծում, ո՛չ սահմանազատում, իսկ այն անելու դեպքում պետք է հաշվի առնվեն մարդու իրավունքները:
Սյունիքում կան դեպքեր, երբ քաղաքացին կադաստրային վկայականը ձեռքին չի կարողանում իր հողից օգտվել կամ տունն է կիսվել՝ նշեց Արման Թաթոյանը:
«Գոյություն ունեն ԵԱՀԿ ուղեցույցեր, որոնք կադաստրային փաստաթղթերը դնում են այս գործընթացի հիմքում, ավելին, դատական պրակտիկա կա, որ կադաստրային փաստաթղթերի հիման վրա է սահմանների հաստատման գործընթաց տեղի ունեցել»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերի, սահմանապահ զորքերի ծառայողները իրականացնում են հերոսական, ազնուրաց ծառայություն, բայց ստեղծված վիճակը նրանցից էլ կախված չէ, քանի որ այնտեղ առկա են պատերազմի սպառանալիքով, ցեղասպան քաղաքականության հետևանքով հայտնված ադրբեջանական զինվորականներ: Որևէ մեկը միջազգային կազմակերպություններից, նրա խոսքով, չի կարող համոզել, որ այս վիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից։
«Ես միջազգային կառույցներին մի հստակ հարց եմ առաջադրում․ ասում եմ, որ պատերազմի ժամանակ նրանց անհամաչափ լռությունը, իսկ իրականում՝ լռությունն էր նպաստել նրան, որ մենք ունեցանք լայնածավալ պատերազմական հանցագործություներ, իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք հիմա էլ շարունակվում են»,-ասաց Արման Թաթոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․