կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 11:19
Հասարակություն

Նախկինում թշնամական կողմը կրակում էր օդ, հիմա մարտական դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

Նախկինում թշնամական կողմը կրակում էր օդ, հիմա մարտական դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը։

«Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի եւ սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաեւ ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին՝ զերծ մնալ նման սադրիչ գործողություններից եւ հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշվում է հայտարարության մեջ։