Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին կիրակի առաջին անգամ պաշտոնապես մեկնաբանել է թագավորության մի շարք նախկին պաշտոնյաների կալանավորումը՝ հայտարարելով, որ նրանք նախկին արքայազն Համզա իբն ալ Հուսեյնի հետ խարխլում են երկրի անվտանգությունը:
Շաբաթ օրը Petra լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ անվտանգության ուժերը բերման են ենթարկել Հորդանանի թագավորի գրասենյակի նախկին ղեկավար Բասեմ Ավադալլահին, որը նույնպես զբաղեցնում էր նախարարական պաշտոններ, Սաուդյան Արաբիայում թագավորի նախկին հատուկ բանագնաց ալ Շարիֆ իբն Զեյդին և մի քանի այլ պաշտոնյաների: Միևնույն ժամանակ, գործակալությունը հերքում է, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, այն տեղեկությունները, թե ձերբակալվածների թվում եղել է արքայազն Համզա իբն Հուսեյնը: Հորդանանի զինված ուժերը դրանից հետո հայտնել էին, որ Հորդանանի թագավորի խորթ եղբայր Համզա ալ Հուսեյնից պահանջել են դադարեցնել գործողությունները, որոնք սպառնում են թագավորության անվտանգությանը, բայց չէին բացատրել կատարվածի մանրամասները:
Դրանից հետո Համզա իբն ալ Հուսեյնը հայտարարել է, որ իրեն տնային կալանքի են ենթարկել՝ առանց կապ հաստատելու հնարավորության, և ինքը զրկված է անվտանգությունից, մինչդեռ իրեն ոչնչում չեն մեղադրում:
«Հետաքննությունը կապ է գտել Ավադալլահի և, այսպես կոչված, «արտասահմանյան ընդդիմության» միջև»,- ասել է Սաֆադին մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ արքայազն Համզան նույնպես զրուցել է Ավադալլահի հետ:
Նրա խոսքով՝ Հորդանանի զինված ուժերը հետախուզության և անվտանգության այլ պաշտոնյաների հետերկար ժամանակ ուշադիր հետևում էին նախկին արքայազնի և ձերբակալվածների գործողություններին, քանի որ նրանց գործունեությունը «ուղղված էր թագավորության անվտանգության և կայունության խարխլմանը»։
«Իրավիճակի վրա լիակատար վերահսկողություն է հաստատվել։ Հորդանանյան պետությունը ճնշել է այդ գործողությունները արմատապես»,- ասել է Սաֆադին:
Նախարարի խոսքով՝ երկրի զինված ուժերի ղեկավարներից ոչ մեկը բերման չի ենթարկվել:
Աբդալլա Երկրորդ թագավորը 2004 թվականին Համզային զրկել է թագաժառանգի կարգավիճակից՝ հօգուտ իր որդու՝ Հուսեյնի, որն այժմ 26 տարեկան է: