Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանում ձերբակալվել են ֆինանսների եւ էներգետիկային նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին, կրթության եւ արդարադատության նախկին նախարար, ներկայում «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախա Դեմենիան եւ երեք այլ նախկին պաշտոնյաներ: Նրանք վկայի կարգավիճակով նախապես հարցաքննվել էին տեւական ժամանակ:
Այժմ նրանց արդեն մեղադրանք է ներկայացվել էներգաընկերություններին խորհրդատվություն տրամադրող կեղծ կազմակերպությանը 1 միլիոն դոլար տրամադրելու համար:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարությամբ է հանդես եկել «Ռուսթավի-2» հեռուսաընկերության ուղիղ եթերում` կոչ անելով անմիջապես ազատել «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկու Գվարամիային` անընդունելի համարելով անկախ լրատվամիջոցի ղեկավարի ձերբակալումը, այն էլ` կասկածելի մեղադրանքներով: «Նրանք, ովքեր անում են այս ամենը, վատ վերջաբան են ունենալու»,- ըստ Новости Грузия կայքի` ասել է Սահակաշվիլին: