կարևոր
1228 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 11:14
Հասարակություն

Ունենալով գերիներ և անհետ կորածներ՝ ՀՀ-ի կողմից սխալ կլինի մասնակիցել COP29-ին․ Գեղամ Ստեփանյան

«Կարծում եմ, որ Հայաստանը պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկի միջազգային հարթակներում, հատկապես նոյեմբերին ընդառաջ՝ հարցը առավել բարձր հնչեցնելու համար», - նշեց Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։ 

Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։ 

Մանրամասն տեսանյութում։