Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 818 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 177104 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 765879 վերջին մեկ օրում` 3934 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7308 պացիենտ. մեկ օրում ավելացել է 536-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 165718 անձ, վերջին մեկ օրում՝ 277 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3243 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 835 է: