| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։
Yerevan.Today-ը նշել էր ԳՇ այն սպաների անունները, որոնք չէին միացել հայտարարությանը, որոնց թվում գնդապետ Չատյանի անունն էր։ Գնդապետ Արթուր Չատյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։ «Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։ Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Նշենք, որ հայտարարությանը չեն միացել ԳՇ ընդամենը 3 սպա։