Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժից, որը գրանցվել է չորեքշաբթի գիշերը Իրանի հարավում, տուժել է առնվազն 40 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական YJC լրատվական գործակալությանը:
Իրանի բժշկական շտապօգնության խոսնակ Մոջթաբա Խալեդին ասում է, որ նախարարությունը տեղեկություններ չի ստացել զոհվածների մասին, սակայն աղետի արդյունքում առնվազն 10 մարդ վիրավորվել է: Ըստ YJC-ի՝ նաև էլեկտրաէներգիայի անջատումներ են նկատվում երկրի հարավում, երկրաշարժը զգալի նյութական վնաս է հասցրել տարածաշրջանի բնակիչներին:
Հիմնականում տուժել է Սիսախտ քաղաքը, որը գտնվում էր էպիկենտրոնից 10 կմ հեռավորության վրա։