Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան 10:30-ից Yerkir.am-ի նկարահանող խումբը Ազգային ժողովում է, փնտրում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Աշխատասենյակների դռները փակ են, տեղում չեն նույնիսկ նրանց օգնականները։ Տեւական ժամանակ սպասելուց հետո պատգամավորների դռներն այդպես էլ չբացվեցին։
Բացառենք, որ հետպատերազմյան ճգնաժամի պայմաններում իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ այդքան մեծ թվով պատգամավորներ գտնվեին արձակուրդում, հատկապես, երբ պատգամավորների ամենամյա արձակուրդը, ըստ օրենքի, տրամադրվում է ամռանը՝ հերթական նստաշրջանի ավարտից հետո: «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պատգամավորի աշխատավայրն Ազգային ժողովի նստավայրն է։ Նույն օրենքով՝ պատգամավորի աշխատաժամանակը նորմավորված չէ, քանի որ նրա գործունեությունը չի սահմանափակվում միայն ԱԺ-ում գտնվելու պարտականությամբ։ Պատգամավորն այդ ընթացքում կարող է լինել, օրինակ, իրեն մանդատ տված ժողովրդի հետ հանդիպման։ Սակայն ցանկացած վարձու աշխատող, այդ թվում՝ նաեւ պատգամավորը, որը, աշխատանքային իրավունքի իմաստով, եւս համարվում է վարձու աշխատող է, պարտավոր է ապացուցել իր բացակայության հարգելի լինելը․ նա կարող է ժողովրդի հարկերից գոյացած գումարով գնալ՝ Դիլիջանում զվարճանալ, սրճարանում սուրճ խմել, խաբել՝ ասելով՝ քաղաքացիների հետ հանդիպման եմ եղել, դրա համար էլ չեմ եկել։ Հետեւաբար՝ ապացուցման պարտականությունն այս դեպքում կրում է պատգամավորը։
Նշենք, որ, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն, պատգամավորը ստանում է 661 հազար 400 դրամ։ Պատգամավորի գործունեության մասնագիտական սպասարկումն ապահովում են նրա օգնականները եւ Ազգային ժողովի աշխատակազմը: «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորի՝ վճարովի հիմունքներով օգնականի պաշտոնը համարվում է հայեցողական։ Նա պարտավոր է աշխատանքային ամբողջ օրվա ընթացքում լինել աշխատավայրում եւ կատարել օրենքով նախատեսված պարտականությունները։ Եթե ԱԺ պատգամավորի օգնականը չներկայացնի կոնկրետ օրը, կոնկրետ ժամին աշխատավայրում չլինելու հարգելի պատճառ, կոնկրետ ապացույց, ապա դա հիմք է նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու։ Ժողովրդի հարկերից գոյացած գումարներով պատգամավորի օգնականը ստանում է 198 հազար 420 դրամ աշխատավարձ:
Հիմքեր կան մտածելու, որ պատգամավորները եւ նրանց օգնականները անփութորեն չեն կատարում իրենց պարտականությունները՝ խախտելով օրենքը։ Պատգամավորը վարձատրվում է պետական միջոցներից, հետեւաբար՝ պետք է ապացուցի՝ աշխատաժամին աշխատավայրից բացակայելու ընթացքում իր կարգավիճակից բխող գործողությունների կատարման մե՞ջ էր, թե՞ ոչ։
Լիանա Սարգսյան