կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-07 23:22
Քաղաքական

Մահացության գործակիցը երբևէ առավելագույնն է (Զուգահեռ իրականություն. մաս 10)

Մահացության գործակիցը երբևէ առավելագույնն է (Զուգահեռ իրականություն. մաս 10)

Հաճախ եմ լսում պնդում, թե 2020-ը 1988-ի արհավիրքի պես տարի չէր։ Հիմնավորումների մեջ միայն մեկն է որոշ չափով վավեր, որ Սպիտակի երկրաշարժի պատճառով մահերը միայն ՀՀ հյուսիսային շրջաններին էր վերաբերում, ասել է թե` ինչ-որ չափով լոկալ էր, թեև տուժելու տեսանկյունից ՀՀ տարածքի 1/3-ից ավելին և բնակչության 1/5-ը լոկալ համարել չեմ կարող։

Գուցե զարմանաք, բայց ժողովրդագրական տեսանկյունից ունենք համապետական տեսանկյունից ավելի մեծ աղետ. 2020 թ. գրանցվել է ՀԽՍՀ և ՀՀ պատմության մեջ մահացության առավելագույն գործակիցը` 11.9, իսկ 1988 թ. ցուցանիշը եղել է 10.3։ Բացարձակ թվերով 2020 թ. եղել է 35.371 մահ, իսկ 1988 թ.` 35.567։ Այն գործիչներին, ովքեր կշտապեն պնդել, թե 1988 թ., այնուամենայնիվ, մահերը 196-ով ավելի են եղել, բնական աճն էլ դրական է մնացել (+ 1.077), ստիպված եմ հիասթափեցնել, որ համեմատությունը նախևառաջ անում են գործակիցներով (այս իմաստով ծնելիության գործակիցն էլ 10-րդ վատագույնն է եղել երբևէ)։ Բացի այդ` 2020 թ. մահերի մեջ հաշվառված են միայն պատերազմի ժամանակ զոհված լինելու փաստը վերջնականապես ճշտված անձինք, և առաջիկա ամիսներին զոհվածների թիվը հետագա վերանայումների է ենթարկվելու, հետևաբար վերանայվելու են նաև մահացության ընդհանուր թիվը և գործակիցը։ Այս ամենից զատ` չմոռանանք, որ հրապարակված թվերը չեն արտահայտում ժողովրդագրական այն աղետալի գործընթացները, որ 2020 թ. տեղի են ունեցել հենց Արցախում, որը պատերազմ չլինելու պարագայում 2021 թ. պետք է դիմավորեր երբևէ առաջին անգամ 150 հազար հայ բնակչով, իսկ այժմ...

Միքայել Մալխասյան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.