Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՊԱՏՎԱԶՈՒՐԿԻ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ԵՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Պատվազուրկ ղեկավարը/մարդը, ավելի վտանգավոր է, քան որևէ այլ արատ կամ թերություն ունեցող ղեկավաը/մարդը։
Պատվազուրկ մարդը պատրաստ է ամեն ստորության, ստի ու խաբեության։ Նա իր ողորմելի կյանքն ու իշխանությունը պահպանելու համար նաև կծախվի և կդավաճանի, քանզի նաև ագահ է և իշխանատենչ, կսողա թշնամու առաջ և կոշիկներն էլ կլիզի, ինչպես եղավ մեզանում ․․․
Պատվազուրկ մարդը նաև չի գիտակցում, որ ինքը պատվազուրկ է, քանզի չունեցած բանի մասին պատկերացում չեն ունենում։
Եւ ահա հերթական անգամ ականատես եղանք վարչապետ կոչեցյալի կողմից անպատիվ մարդու վարքագծի դրսևորման․ նա փրփուրը բերանին հեռուստաեթերում փորձում էր ապացուցել, որ ինքը չի ասել, թե Շուշին հայկական քաղաք չէ։
Այս աճպարարը բառախաղերով փորձում է ապացուցել, թե 30 տարի առաջ 90 տոկոս թուրք բնակչություն ունեցող քաղաքը հայկական չի կարող լինել իր այդ կարգավիճակով։
Էս անգրագետը չի զանազանում քաղաքի բնակչության կազմը վարչաքաղաքական կարգավիճակից։ Ասում եմ ու կասկածում՝ արդյո՞ք չի գիտակցում․․․
Ըստ այս ամբոխավարի տրամաբանության՝ 30 տարի առաջ զուտ թուրքերով բնակեցված բազմաթիվ հայաստանյան բնակավայրեր հայկական չեն։ Գուցե մի օր դրա մասին էլ լսենք․․․
Իսկ միայն հայերով բնակեցված և Հայաստանին պատկանող Արծվաշենի մասին մի դուխով չե՞ս գոռա Ալիևի վրա, որ օրինական կերպով ՀՀ-ին պատկանող գյուղը տուն առ տուն վերադարձնի։
Հը, ի՞նչ կասես, այ նազար․․․ թյու, այլ բան էի ուզում ասել, կներես, Նազար․․․