| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի տոնի առթիվ:
Սոցցանցերի գրառման մեջ Մխիթարյանը շեշտել է, որ հունվարի 6-ին հայերը տոնում են Սուրբ Ծնունդը, որը նաև Աստվածահայտնության տոնն է:
«Այս տարի Սուրբ Ծննդի տոնը նշում ենք ծանր սրտով: Հայաստանն ու Արցախը պետք է հաղթահարեն պատերազմի բարոյական և ֆիզիկական հետևանքները: Մենք պետք է նորոգենք նաև մեր հոգևոր վերքերը»,- գրել է նա:
Մխիթարյանն առանձնացրել է նաև, որ Հայաստանը պատերազմի հետքերը պետք է վերացնի այլոց աջակցությամբ ևս, ինչպես պատերազմի օրերին օգնության ձեռք մեկնեց «Ռոմա»-ն: «Վստահ եմ` մենք կվերականգնվենք. կկառուցենք եկեղեցիներ, կգրենք օպերաներ…»,- գրել է կիսապաշտպանը:
Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Իսկ դեկտեմբերի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արժանանում է այս կոչմանը 10-րդ անգամ: