Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով` քաղաքացիները փակել են Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը: «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո'լ, դավաճան», «Նիկոլ', հեռացի'ր» կարգախոսներով` ակցիայի մասնակիցները շարունակում են ընդվզումները: Ցուցարարները, զուգահեռաբար, կոչ անում քաղաքացիներին` միանալ իրենց ակցիաներին. հայտնում է Yerkir.am-ը:
«Նա հոգեկան հիվանդ է, ամենասարսափելի միջոցներով պետք է պատժել, որպեսզի հետագայում որեւէ մեկն այլեւս չհամարձակվի դավաճանել հայրենիքը: Կա լուրջ ցասում, նրա հրաժարականի պահանջին են միացել բազմաթիվ պաշտոնյաներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Ապարանում եւ մնացած քաղաքներում, որտեղ իր կամակատարները Ռազմիկ Պետրոսյանի նմանների միջոցով կազմակերպում են հավաքներ: Սա չի նշանակում, որ ժողովուրդը կողմ է Փաշինյանին: Ուղիղ դիմում եմ Ռազմիկ Պետրոսյանին՝ հարգելի՛ Պետրոսյան, դուրս եք եկել, ասում եք՝ ապարանցիները դեմ են Նիկոլի հեռացմանը: Ապարանցիների անունի հետ թող չխաղան: Ինքս ապարանցի եմ ու դեմ եմ Նիկոլին, պայքարում եմ, որ նա հեռանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները, անհնազանդության ակցիաներն ու ընդվզումները սկսվեցին Փաշինյանի, Պուտինի եւ Ալիեւի միջեւ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, որով Ադրբեջանին անցան Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։