Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հայտարարությունը առ այն, որ իր պետությունը դեռ շատ հարցեր ունի Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: «Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»։
Այստեղ քննադատությունը հիմնականում ուղղվել է Անկարային, սակայն առաջին բաժինը վերաբերում է ՌԴ-ին՝ հարցեր կան Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ։
Հայտարարությունում պարզ է, որ կա ամերիկյան անհանգստություն ԵԱՀԿ-Ի ձեւաչափից դուրս Անկարա-Մոսկվա համակարգավորման մասին։ ԵԱՀԿ-ի, այս դեպքում Վաշինգտոնի շրջանցումը հրադաարի հաստատման կամ ընդհանրապես պատերազմի գործընթացում չի կարելի բացատրել զուտ ներամերիկյան ընտրական իրադարձություններով ԱՄՆ-ի զբաղվածությամբ։ Արտաքին քաղաքականութեան գերակա ուղղությունները եւ հատկապես պատերազմական գոտիները չէին կարող դուրս մնալ ամերիկյան շահագրգռվածության շրջածիրից։
Վաշինգտոնը ռազմական գործողությունների իբրեւ արդյունք առաջին հերթին հանգիստ էր ընկալում իրանյան սահմանների կարգավիճակի փոփոխությունները։ Թե՛ իրանյան սահմանամերձ շրջաններում ահաբեկչական տարրերի տեղակայումը, թե սահմանագոտու ռազմական ներկայության փոփոխությունը ընդհանրապես, համենայնդեպս բխում էին Վաշինգտոնի շահերից։
Վաշինգտոնը գոհ էր նաեւ, որ Անկարայի եւ Մովկվայի ձեռամբ խնամքով անտեսվեց Թեհրանի առաջարկը հրադադարի բանակցությունները Մոսկվա-Անկարա-Երեւան-Բաքու-Թեհրան ձեւաչափով իրականացնելու։ Թեհրանը դուրս մնաց գործընթացից։
Չմոռանանք, որ Նախիջեւան-Ադրբեջան ցամաքային կամրջումը ըստ էության ամերիկյան առաջադրանք էր Գոբլի ծրագրի տեսքով, թե Քի Վեսթյան առաջարկով։ Ռիկերը նույն հայտարարությունում նշել էր՝ «Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Վեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»։
Քի Վեսթում այն ինչ առաջարկում էր ԱՄՆ-ը կարգավորման տարազի տակ տարածաշրջանում հիմնականում իրանյան ելքի եզակիությունը չեզոքացնող այլընտրանքային ուղի էր։ Հիմա այդ «պատրանքը» որոշակիորեն ուրվագծվել է հայտարարության 9-րդ կետում։ Հակամարտող կողմերի ապաշրջափակման առաջադրանքը ըստ էության ամերիկյան հայեցակետով կնպասի Իրանի շրջափակմանը։
Հիմա դրա մեկնարկը, որ հայտարարությամբ հաստատվեց ամերկյան մոտեցմամբ պետք է կարգավորման խաղաղության փաստաթղթով ամրագրել։ Դրա համար էլ Ռիկերը խոսում է բանակցությունները վերադարձնել ԵԱՀԿ հարթություն, որտեղ իրենք ուղղակի դեր կվերցնեն։
Թեհրանի անուղղակի դուրս մղումից հետո հիմա Վաշինգտոնը ուղղակի կմիջամտի գործընթացներին։ Չեն բացառվում Անկարայի եւ Բաքվի ռազմական գործարքների կրճատմանը միտված ճնշամիջոցները, Մոսկվային ուղղված ուղղակի պահանջները եւ հակամարտության կարգավորման առաջադրանքի տակ Վաշինգտոնի վերադարձը իբրեւ աշխույժ միջնորդ։ Դրա համար էլ պետքարտուղարի օգնականը ասել էր, որ «ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: «Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինքդիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»։
Այս հաստատումը բաց տեքստով համազոր է առ այն, որ այսօրվա համապատկերը ընդամենը ռազմական գոտու ուժերի հարաբերության ժամանակավոր փոփոխություն է, ինչպես եղել էր նախապես հոգուտ հայկական կողմին։ Իսկ կարգավորումը պայմանակացված է ԵԱՀԿ-ով․ այս դեպքում՝ ԱՄՆով։
Թվում է, որ բուն բանակցությունները մտնում են աշխարհաքաղաքական հարթություն՝ հակամարտող կողմերին վերապահելով ձեւական մասնակցություն։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր