Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ-ի դեկտեմբերի 3-ից 6-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 10 լրատվական կայք՝ Hraparak.am, Yerkir.am, Aravot.com, News.am, Tert.am, Panorama.am, Aysor.am, Azatutyun.am, Armlur.am և Yerevan.Today։
Մշտադիտարկման արդյունքում ընտրված 10 կայքերում հայտարարագրվել է 698 հոդված։ Որոնցից 479-ը՝ բացասական, 11-ը՝ դրական, 208-ը՝ չեզոք են։
Հանրապետությունում ամենաքննադատվող քաղաքական գործիչը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը։ Նա արժանանում է քննադատությունների երկրում ստեղծված իրավիճակի հետևաքով։
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի և ՌԴ-ի հետ կնքած եռակողմ պայմանագրին, որով Արցախի մեծ մասն անցնում է Ադրբեջանի տիրապետության տակ, գրել է․ «Առնվազն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի չկայացած լրագրող-վարչապետի արյան մարմաջի մասին, քանի որ մարտի 1-ի «շահառուն» է եղել։ Չապացուցված՝ կազմակերպիչն ու հոգևոր հայրը։ Ինքնամաքրման փորձում, այսօր Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում փորձել է տողատակում զգուշացնել հանրությանն ու հեռավորություն պահել իշխանության հնարավոր անսիրտ գործողություններից, արձանագրելով, որ «թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»։
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, անդրադառնալով իրավիճակին, գրել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից․ «Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում»:
Նիկոլ Փաշինյանի երեխաները գտնվում են Կանադայում` Արսինե Խանջյանի տանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Թե բա անչափահաս երեխաները. երեխաները վաղուց Կանադայում են: Սրանց պղծության աստիճանը սահմաններ չունի. երեկվանից թմբկահարում են, թե բա «վաաաայ, ամաաաան, հասեեք, ընդդիմությունը գնացել ա նիկոլի անչափահաս երեխեքին վախացրել ա»,- նշել է Սամսոնյանը:
Մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, որ այս կամ այն պետպաշտոնյան ու պատգամավորը լքում են թիմը և հրաժարական են տալիս, դրանով իսկ իրենց անհամաձայնությունը հայտնելով կառավարությանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Չարենցավան քաղաքի ավագանին, Սյունիքի մարզի համայնքների մեծ մասը ևս միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը և շարունակ քննադատոթյուններ են հնչեցնում նրա հասցեին։
Համաձայն մամուլում և համացանցում տեղ գտած տեղեկատվության՝ լարված է իրավիճակ նաև Սյունքի մարզի սահամանային հատվածում, որտեղ ադրբեջանական կողմը պարբերաբար սադրանքների է դիմում, իսկ հայկական կողմի պաշտոնական հատվածը լուռ է, ինչը ևս բողոքի մեծ ալիք է բարձրացնում։