Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի հարավային հատվածում ջրհեղեղի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ըստ նախնական տվյալների՝ 2 մարդ մահացել է Բուշեհր նահանգում, ևս 5-ը՝ Հորմոզգան նահանգում։ Մոտ 950 մարդ է տուժել հեղեղումներից, վնասվել են տներ, իսկ 40 մարդ տարհանվել է։
Վերջին օրերի առատ տեղումները հեղեղումների են հանգեցրել մի շարք հարավային նահանգներում, այդ թվում՝ նաև Խուզեստանում, Ֆարսում։ Միայն Բուշեհրում մի քանի ժամում գրանցվել է 160 մմ տեղում։
Իշխանություններն արդեն սկսել են տարերային աղետից տուժած ենթակառուցվածքների վերականգնումը։