Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանում մերկացրել են ադրբեջանա-թուրքական երկարամյա սուտը, թե իբր հայերը պղծել են մահմեդական հուշարձանները Ղարաբաղի տարածքում:
Twitter-ի «Anjoman-e mojazat» օգտահաշիվը հրապարակել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում գտնվող երկու մզկիթների վերաբերյալ տեսանյութ, որոնք ցույց են տալիս, որ մզկիթներն անթերի վիճակում են: Ավելին՝ հանրապետության իշխանությունները իրանցի մասնագետների օգնությամբ վերականգնել էին Շուշիի հիմնական մզկիթը:
«Չե՞ք հոգնել ուրիշներին հիմարացնելուց: Քանդված են Բաքվի մզկիթները, և նրանց թույլ չեն տալիս նույնիսկ բարձրախոսներով ազան հնչեցնել: Երեսուն տարի շարունակ զրպարտում էին հայերին, որոնք իրենց փողերով պահպանում էին այդ մզկիթները:
Պանթյուրքիզմը հիմնված է կեղծիքի ու ստի վրա»,- գրում է միկրոբլոգի հեղինակը: