կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 17:22
Իրավական

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է եւ գտնվում է ոստիկանությունում

Քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է եւ գտնվում է ոստիկանությունում

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է եւ գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։