Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ 2.5 տարի շարունակ բարձրաձայնում էինք, որ այս իշխանությունները եկել են՝ հող հանձնելու, մարդկանց մի մասը լուրջ չէր ընդունում, մի մասն էլ փորձում էր նրանց մեջ հայրենասեր գտնել։ Բայց, սրանց տեսակը ճանաչելով, գիտեինք, որ ի վերջո, հանգեցվելու է այս օրի. ըստ Yerkir.am-ի՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ-ի նախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Ամեն գնով պահել ենք մեր հայրենիքը, այդ թվում՝ նաև առաջնագծում՝ ամենասուր, ամենաթեժ վայրերում կռիվ տալով։ Իսկ այսօր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր հրապարակած տեսանյութում մեզ ներկայացրել է, որ՝ ահա եկան, կոտրեցին կառավարության դռները։ Իսկ ի՞նչ էիք սպասում, ձեզ թվում էր՝ պետք է թաքնվեիք ձեր մահճակալներում, ձեր կանանց փեշերի տակ, թողնեինք մեր հայրենիքը հանձնեիք, ու մենք էլ հլու-հնազանդ նստեինք, նայեինք, թե ո՞նց եք հանձնում։ Այս կառավարություն չէ՞ր, որ, Ռադիոտան դռները կոտրելով, իշխանության կռիվ էր անում։ Իրենք Ռադիոտան դռները կոտրում էին, որ կարողանային Արցախը հանձնել, իսկ մենք կառավարության դռները փորձում էինք կոտրել, որ թույլ չտայինք՝ հանձնվեր Արցախը»,- ասաց Մանթաշյանն ու հավելեց, որ իրեն մեղադրում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը լինելու համար:
«Հպարտ եմ, որ հանդիսանում եմ նրա աջակիցը»,- շեշտեց բանախոսն ու հիշեցրեց․ «Քոչարյանի ժամանակ մարդիկ զուռնա-դհոլով էին իրենց երեխաներին ճանապարհում բանակ՝ քաջ գիտակցելով, որ այդ երեխաներն անվտանգ վերադառնալու են։ Իսկ այսօր, երբ մենք առաջնագծում մարտեր էինք մղում, երբ թուրքի դեմ էինք պայքարում, փաստացի մեր ներքին թուրքը մեր թիկունքի հետևում ամեն վայրկյան սպասում էր՝ մահերի թիվը մեծանա, որ ինքը կարողանա կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթ ստորագրել»։
Անդրադառնալով Շուշի հանձնմանը՝ Մանթաշյանը պնդեց․ «Ա՛յ անամոթներ, մեր աչքերով ենք տեսել, թե ինչպես եք հանձնել Շուշին։ Մեկ անգամ Շուշիում եղած մարդը գիտի՝ Շուշիի աշխարհագրությունն այնպիսին է, որ անհնար է Շուշին գալ ու գրավել։ Շուշին «գրավել» են մեքենաներով, որովհետեւ դուք հանձնել եք Շուշին ու այսօր կանգնել, հայրենասիրությունի՞ց եք խոսում, մեզ էլ «հայրենասերներ» եք անվանում»:
Ապա, որպես ասածի ապացույց, հղում արեց արտաքին գործերի նախարարությանը: «ԱԳՆ-ն պաշտոնական ասում է՝ որևէ բանակցային փաստաթղթում Շուշին, որպես սակարկման առարկա, ներգրավված չի եղել։ Այդքանից հետո փորձում եք քաղաքական շահարկումների ճանապարհո՞վ գնալ։ Հայրենիք վաճառածները մեզ փորձում են դուռ կոտրելու մե՞ջ մեղադրել։ Ես պատրաստ եմ գիշերվա ընթացքում կոտրված դռների, գողացված բոլոր ժամացույցների, ձեր վրայից այդ կեղտոտ հոտը մաքրող օծանելիքի, սուրճի բաժակների, ձեր ընչաքաղցությունը բավարարող բոլոր ծախսերը հոգալ, միայն թե վերադարձրեք մեր հայրենիքը, դավաճա՛ն սրիկաներ»,- եզրափակեց Նարեկ Մանթաշյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: