Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հանդես է եկել հայությանն ուղղված միասնության կոչով։ Արամ Ա-ն տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը:
«Ներկա պահը մեր հայրենիքի ու ազգի ժամանակակից պատմության մեջ ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը հերոսաբար դիմագրավեց արդիական զենքերով թուրք-ադրբեջանաահաբեկչական բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին: Պատերազմն ավարտված չէ, պետք է լինենք զգոն և իրատես: Հայաստանն ու Արցախը վտանգված են՝ իրենց ժողովրդով ու պետականությամբ, ներկայով ու մանավանդ ապագայով: Մեզ շրջապատող պայմաններն ու աշխարհաքաղաքական շահերը ի նպաստ մեզ չեն, փաստորեն առանձին ենք՝ զգացական պոռթկումներից անդին»,- նշել է Արամ Ա-ն:
Ուղերձում նա հայտնել է, որ այժմ ժամանակն է միասնականությամբ ու խոհեմությամբ դիմագրավելու մեր ժողովրդին ու հայրենիքին ներկա ճգնաժամային հանգրվանը:
Կաթողիկոսն իր տեսաուղերձում որոշ կետեր է առանձնացրել.
«Սա է պահանջում հայ ժողովուրդը։ Հայաստանը մենք են, բոլորս՝ միասնաբար, Արցախը մենք ենք՝ բոլորս միասնաբար, սփյուռքն էլ դարձյալ մենք ենք՝ բոլորս միասնաբար։ Հետևաբար մեր հավաքական վճռականությամբ չպետք է թույլ տանք, որ մեր հայրենիքի անկախությունը ու անվտանգությունը, մեր ազգի իրավունքն ու արժանապատվությունը դառնան աշխարհաքաղաքական հաշիվների ու պանթուրանական ջարդարար ծրագրերի մաս»,- ասել է Կաթողիկոսը և հավելել, որ պետք է միասնաբար քննել, ծրագրել ու համազգային մասշտաբով որոշում կայացնել: Նա ընդգծել է, որ ժողովրդի կամքը պետք է մնա գերակա ցանկացած պարագայում: