Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ։
ԱԳՆ ղեկավարը ողջունել է իսպանացի պատգամավորին և երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախին ցուցաբերված քաղաքական աջակցության համար։
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնց համար ամուր հիմք են հանդիսացել 2014 թ. երկրամասի խորհրդարանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատումը։
Ջոն Ինյարիտուն վստահեցրել է, որ կշարունակի իր հետևողական գործունեությունը՝ Իսպանիայի օրենսդիր մարմնում և Եվրոպական խորհրդարանում՝ իրազեկելու Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ ջանքեր կգործադրի իր երկրի կողմից Արցախի ժողովրդին աջակցություն ապահովելու հարցում։